Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լեոնիդ Սլուցկի. Որ դեպքում ռուսական պատվիրակությունը դուրս կգա ԵԽԽՎ-ից

Լեոնիդ Սլուցկի. Որ դեպքում ռուսական պատվիրակությունը դուրս կգա ԵԽԽՎ-ից
25.01.2021 | 21:36

Եթե ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունները լիովին չհաստատվեն, ռուսական պատվիրակությունը կհեռանա Ստրասբուրգից և չի մասնակցի ԵԽԽՎ նստաշրջաններին, լրագրողներին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին: ԵԽԽՎ-ն չի հաստատել ռուսական պատվիրակության լիազորությունները:


«Եվրախորհրդի տարածքում կրկին գերակշռում են երկակի ստանդարտները և քաղաքականացված մոտեցումը. ԵԽԽՎ-ում վիճարկվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Մոնիտորինգի հանձնաժողովը 24 ժամում պատրաստելու է զեկույց, որը Վեհաժողովը պետք է քննարկի նստաշրջանի ավարտից առաջ և կայացնի իր վերջնական որոշումը», - լրագրողներին ասել է Սլուցկին:

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ